Մենք ստեղծում ենք բրենդներ, որոնք շատ ավելին են, քան պարզապես լոգոները։ Մշակում ենք ամբողջական վիզուալ համակարգեր և ձևավորում ենք բրենդի հաղորդակցման ոճ, որն օգնում է ձեր բիզնեսին առանձնանալ մրցակիցներից, ստեղծել վստահություն և տպավորվել մարդկանց հիշողության մեջ։
Ստեղծում ենք յուրահատուկ և ֆունկցիոնալ լոգոներ, որոնք տպավորիչ են ու հիշվող՝ ցանկացած հարթակում, ինչպես նաև տպագրության ժամանակ։
Մշակում ենք բրենդի ամբողջական ինքնություն՝ բրենդինգ, ներառյալ գունային պալիտրա, տիպոգրաֆիա, թվային և տպագրական անհրաժեշտ բոլոր տարերով։
Մշակում ենք բրենդի ուղեցույց, որն ապահովում է բրենդի հետևողական և նույնատեսակ ներկայացումը բոլոր հարթակներում։
Մշակում ենք հաղորդակցման ռազմավարություն և ուղեցույցներ, որոնք սահմանում են, թե ինչպես է ձեր բրենդը հաղորդակցվում յուրաքանչյուր հարթակում։
Այցեքարտեր, գրենական պարագաներ, պաշտոնական փաստաթղթեր և այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են բրենդին
Կատարում ենք բրենդի ամբողջական աուդիտ՝ բացահայտելով բացերը, անհամապատասխանությունները և աճի հնարավորությունները։
Ուսումնասիրում ենք ձեր բիզնեսը, թիրախային լսարանը, արժեքներն ու մրցակիցներին՝ հիմնվելով խորքային վերլուծության և հետազոտության վրա։
Նախքան որևէ վիզուալի ստեղծումը, սահմանում ենք ձեր բրենդի դիրքավորումը՝ ապահովելով ամուր ռազմավարական հիմք։
Ստեղծում ենք կոնցեպտներ, ներկայացնում տարբեր լուծումներ և մշակում դրանք՝հիմնվելով ձեր ցանկությունների վրա, մինչև ստանանք կատարյալ արդյունք։
Տրամադրում ենք բոլոր անհրաժեշտ ֆայլերը, բրենդի ուղեցույցները և նյութերը։