Ստեղծում ենք հետազոտության վրա հիմնված դիզայն, որը հաշվի է առնում օգտատերերի կարիքները՝ դարձնելով ձեր կայքը պարզ, հարմար, գրավիչ և արդյունավետ։
Ուսումնասիրություններ և վերլուծություններ՝ օգտատերերի իրական կարիքները բացահայտելու համար։
Էջերի կառուցվածքային նախատիպեր, որոնք սահմանում են օգտատիրոջ ճանապարհը և կայքի ֆունկցիոնալությունը՝ նախքան վիզուալ դիզայնի ստեղծումը։
Ինտերակտիվ նախատիպեր, որոնք փորձարկվում ենք նախքան ծրագրավորման փուլ անցնելը։
Պրոֆեսիոնալ աշխատող դիզայն, որը վիզուալ գրավիչ է, լիովին համապատասխանում է ձեր բրենդին և պատրաստ է ծրագրավորման փուլին։
Կոմպոնենտների և դիզայն համակարգեր, որոնք ապահովում են ձեր պրոդուկտի համապատասխանությունն ամեն հարթակում։
Գործարկումից առաջ օգտատերերի թեստավորումներ՝ դիզայնն ու ֆունկցիոնալությունը փորձարկելու և հնարավոր խնդիրները գտնելու և լուծելու համար համար։
Ուսումնասիրում ենք ձեր առկա պրոդուկտը, վերլուծում օգտատերերի ճանապարհը և բացահայտում այն հնարավորությունները, որոնք կարող են բարելավել օգտատիրոջ փորձառությունն ու բիզնես արդյունքները։
Ստեղծում ենք օգտատիրոջ փորձառության կառուցվածքը՝ սահմանելով բովանդակության դասավորությունը, նավիգացիան և կոնվերսիայի հիմնական կետերը։
Wireframe-երին համապատասխան UI դիզայն, որը պատրաստ է ծրագրավորման փուլին։
Թեստավորում ենք կայքը իրական օգտատերերի հետ և կատարելագործում այնքան, մինչև ապահովենք լավագույն օգտատիրոջ փորձառությունը։